Նոր ահաբեկչական պայթյուն Անկարայում. կա 27 զոհ, 75 վիրավոր

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քըզըլայ շրջանում երեկ երեկոյան որոտացել է հերթական ահաբեկչական պայթյունը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Աթաթուրքի զբոսայգու մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 27, վիրավորվել 75 քաղաքացի: Ըստ ermenihaber-ի՝ լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թիվը կարող է աճել:
Թուրքական «Milliyet» թերթի կայքը տեղեկացնում է, որ հեռուստառադիոընկերության բարձրագույն խորհուրդը արգելք է դրել թեմայի լուսաբանման վրա:
Ականատեսների վկայությամբ՝ մի ավտոմեքենա է մոտեցել քաղաքապետարանի ավտոբուսին ու այդ ժամանակ պայթել: Նախնական վարկածով՝ ահաբեկիչները պայթեցրել են ռումբով բեռնված ավտոմեքենա:
Անկարայում հայտարարված է տագնապ. ոստիկանական ուժերը կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում հնարավոր 2-րդ պայթյունը կանխելու համար: