Արտերկրում հանդես եկող 12 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 25-ին տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: Նախապատրաստվելով այդ խաղին` Հայաստանի ազգային հավաքականը մարտի 21-25-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, գրում է Yerkirmedia.am-ը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն հավաքին:

Նրանց թվում են Գաել Անդոնյանը, Հրայր Մկոյանը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին, Արաս Օզբիլիսը, Կառլեն Մկրտչյանը, Գոռ Մալաքյանն, Էդգար Մանուչարյանն, Արթուր Սարկիսովը, Դավիթ Արշակյանը եւ Գեղամ Կադիմյանը:

Ի դեպ, Գոռ Մալաքյանը, Դավիթ Արշակյանը եւ Գեղամ Կադիմյանն առաջին անգամ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական: Իսկ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիսնտների ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:

Scroll Up