Ախալցխայում «Էտալոնի» հաղթող դարձավ Աննա Մկոյանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/Anna-Mkoyan.jpg)
Ախալցխայում անցկացվեց վրացական ազգային հեռուստածրագիր «Էտալոն»-ի ընտրական մրցույթը: Ինտելեկտուալ մրցույթի ժամանակ միմյանց հետ մրցում էին Ախալցխայի հանրային դպրոցների աշակերտները: Այն անցկացվեց Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում, ծրագրի ամփոփող ղեկավար Գոչա Տղեշելաշվիլիի կողմից: Այս մասին տեղեկացնում է Akhaltskha.net կայքը:
Աշակերտները պատասխանեցին ընդամենը 20 հարցի: Մի ժամվա լարված խաղից հետո վերջնական հաղթանակ տարավ թիվ 3 հանրային հայկական դպրոցի աշակերտուհի Աննա Մկոյանը, ով մասնակցելու է մայիսի 14-ին Թբիլիսիի ֆիլհարմոնիայի համերգասրահում անցկացվելիք «Էտալոնի » ավարտական փուլին:
Ախալցխայում ընտրական փուլը կազմակերպվեց Ախալցխայի քաղաքապետի կողմից: Հաղթողին Գիորգի Կոպաձեն փոխանցեց պատվոգիր:
Նրա խոսքերով՝ իր համար շատ հաճելի է, որ հաղթել է թիվ 3 հանրային հայկական դպրոցի աշակերտուհին: