«Արմենիա» ավիաընկերության տոմսերի գները կսկսվեն 90-100 եվրոյից
«Արմենիա» նոր ավիաընկերության տոմսերի գները 90-100 եվրոյից են սկսվելու։
Այս մասին լրագրողներին հայտնել է ընկերության բաժնետեր Ռոբերտ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ տոմսերի ամենացածր գները կլինեն 49 եվրոյի սահմանում՝ առանց հաշվի առնելու օդանավակայանի սպասարկման վճարները ու օդային սահմանի հատման մաքսատուրքերը՝ (օդի հարկ-խմբ․)։ «Որքան է կազմելու «Զվարթնոցի» վճարը, մենք չենք կարող նշել, քանի որ օդանավակայանը այն փոխում է մի շարք գործոնների համապատասխան։ Հիմա այն 49 եվրո է, ներառյալ «Զվարթնոցի» վճարը ու օդային մաքսատուրքը, վաղը կարող է 44 լինել, իսկ երկու օրից ՝ 45։ Մենք հրապարակում ենք 49 եվրո սակագինը ՝ գումարած օդանավակայանի հավաքները։ Այսինքն այսօր դա 98 եվրո է, վաղը կարող է մի քիչ շատ կամ քիչ լինել»,- հավելել է նա։ Էկոնոմ կլասում կթույլատրվի 25 կգ անվճար ուղեբեռ, բիզնես դասում՝ 40, իսկ ձեռքի ուղեբեռում ՝ 8 կգ։ «Նույնիսկ նման էժանագին տոմսերում սնունդը կներառվի։ Այսինքն եթե մարդը էժան տոմս գնի, ապա դա չի նշանակի, որ նրան քաղցած են թողնելու»,- հավելել է ընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին։
Ավիաընկերության բաժնետերերն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս), Ռոբերտ Հովհաննիսյանը (25 տոկոս) ու Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս), հաղորդում է NEWS.am-ը։