ԼՂՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից այսօր տարածված տեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերը մարտի 3-ի լույս 4-ի գիշերը փորձել են մոտենալ իրենց դիրքերին, սակայն կորուստներ կրելով հետ նահանջել, հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության քարոզիչների հերթական վառ երևակայության արդյունքն է:
Ավելին, այսօր ժամը 15:20-ի սահմաններում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր: ԼՂՀ պաշտպանության բանակը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատժիչ գործողությունների և վերջինիս ստիպել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու հետագա քայլերից:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն