Լույս է տեսել Խմբապետ Մարտիրոսի «Իմ հիշելի հուշերի» առաջին հայաստանյան հրատարակությունը
Նախորդ դարասկզբի ազգային-ազատագրական պայքարի ամենավառ ու կարևոր դրվագները, ինքնապաշտպանության հերոսական ճիգերը և փետրվարյան ապստամբության հայտնի ու նորահայտ իրողությունները բացառիկ փաստագրական արժեք են հաղորդում Խմբապետ Մարտիրոս Աբրահամյանի՝Բաշգառնեցի Մարտիրոսի հուշագրությանը:
«Իմ հիշելի հուշերը» վերնագրով և բարձրակարգ տպագրական որակով գիրքը խմբապետի հուշագրության հայաստանյան առաջին հրատարակությունն է, որը խորհրդանշորեն լույս է տեսել փետրվարյան ապստամբության 95-ամյակի օրերին: Հուշագրության խմբագիր և առաջաբանի հեղինակ Վարդան Պետրոսյանի գնահատմամբ՝ սա անօրինակ նվիրումի ու խիզախումի պատմություն է:
Մանրամասները՝ Առաջին ալիքի տեսանյութում: