Ուխտագնացություն-արշավ Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում

Փետրվարի 27-ին, «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամները կազմակերպել էին ուխտագնացություն- արշավ դեպի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես – Կարապետ եկեղեցի: Եկեղեցում ԶԶԵՄ-ի երիտասարդները Տեր Տիգրան քահանայի հետ կատարեցին տերունական աղոթքը և ստացան իրենց օրհնությունը:

Ըստ Akhaltskha.net-ի՝ եկեղեցուց արշավականները եռագույն դրոշներով շարժվեցին դեպի Կարծախ գյուղի մոտակայքում գտնվող սրբավայրը, որտեղ բանախոս Արտաշես Շահբազյանը դասխոսության ժամանակ ներկայացրեց 1918-1921 թվականներին տեղի ունեցած հերոսական ինքնապաշտպանության մասին: Դասախոսության ժամանակ բանախոսը տվեց ներկա երիտասարդների կողմից հնչող բոլոր հարցերի պատասխանները և կատարվեց ակտիվ քննարկումներ:

ԶԶԵՄ-ի կողմից կազմակերպվող այսպիսի արշավ- ուխտագնացությունները դեպի Ջավախքի հայկական եկեղեցիներ ունենալու են շարունակական բնույթ և դառնալու են ավանդույթ:

Scroll Up