Շփման գծում պահպանվել է լարվածությունը. ԼՂՀ ՊՆ

Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայության հաղորդմամբ, նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:
Scroll Up