Լուկաս Բալյանը՝ Արգենտինայի Կորդոբա քաղաքի խորհրդի անդամ

Կորդոբայում տեղի է ունեցել Լուկաս Բալյանի երդման արարողությունը՝ որպես քաղաքային խորհրդի անդամ: Նա երիտասարդ քաղաքական գործիչ է, Արմատական քաղաքացիական կուսակցության անդամ, որն այսօր «Միասին հանուն Կորդոբայի» ընտրական կոալիցիայի մասն է կազմում: 

Այս մասին ըստ «Հայերն այսօրի»՝ հայտնում է «Դիարիո Արմենիա» կայքը: Երդման արարողությունը տեղի է ունեցել նահանգային մայրաքաղաքի նստավայրում, որտեղ Բալյանն իր գործունեությունն է ծավալելու 2015-2019 թթ. ընթացքում:

juramento-Lucas-balian

Լուկաս Լեոնարդո Բալյանը ծնվել է Կորդոբայում 1976 թ. հունվարի 24-ին: 2000 թ. ստացել է Կորդոբայի կաթոլիկ համալսարանի քաղաքական գիտությունների լիցենզավորում: Մագիստրոսի կոչում է ստացել պետական կառավարման ազգային համալսարանում, քաղաքականության դասավանդման ազգային համալսարանում, կառավարման ազգային դպրոցում, ինչպես նաև Տրեխո և Սանաբրիա համալսարանական քոլեջի լրագրողական դպրոցում` ստանալով քաղաքական լրագրողի դիպլոմ:

Ներկայումս սովորում է Վիյա Մարիայի անվան ազգային համալսարանի անվտանգության քաղականության բաժնի մագիստրատուրայում:
2004-2006 թթ. եղել է նահանգային արմատական երիտասարդական կոմիտեի նախագահ: Եղել է նաև Վիյա Մարիայի անվան ազգային համալսարանի անվտանգության բաժնի դոցենտ և անց է կացրել բազում սեմինարներ նշված բարձրագույն կրթական հաստատությունում և այլ կազմակերպություններում:
Բացի իր քաղաքական գործունեությունից, Լուկաս Բալյանը 2014 թվականից հանդիսանում է Կորդոբայի հայ համայնքի տնօրենների խորհրդի անդամ:

2015-ի դեկտեմբերի 30-ին Լուկաս Բալյանը Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել է տարվա եզրափակիչ միջոցառմանը, որտեղ ներկայացրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ամփոփումը Կորդոբայում և աշխարհում:

Scroll Up