Հայաստանին նվիրված դասախոսություն Սերբիայում
Սերբահայ նկարչուհի Անամարիա Վարդապետյանն իր նկարների և նկարազարդումների ցուցահանդեսի շրջանակներում, փետրվարի քսաներեքին, Բելգրադի Ազգագրական թանգարանի պատկերասրահում, վարեց դասախոսություն՝ ՙՀայաստանի միջնադարյան ճարտարապետություն և ճամփորդություն Հայաստան՚ թեմայով:
2015 թ. ապրիլի քսաներեքին Անամարիա Վարդապետյանը, առաջին անգամ գտնվելով Երևանում և մասնակցելով Եղեռնի հարյուրամյա տարեդարձին, ցուցահանդես բացեց Երևանի Ազգագրական թանգարանում: Օգտագործելով առիթը նա այցելեց Հայաստանի մի քանի վայրեր՝ Ջերմուկ, Դիլիջան, Սևան և իր իսկ կատարած լուսանկարների ու այլ նյութերի հիման վրա կազմակերպեց արդի դասախոսությունը: Սերբ ունկնդիրներին նա հրամցրեց հարուստ ծրագիր՝ պատմաճարտարապետական զրույցը զուգակցելով տեսանյութերով: Ունկնդիրները չափազանց հետաքրքրված էին, հատկապես խաչքարերի և հայկական վանքերի պատմությամբ: Մոտ մեկժամյա դասախոսության ավարտից հետո, ունկնդիրները իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին նկարչուհուն՝ դրանով իսկ հաստատելով, որ Անամարիա Վարդապետյանը կատարեց լայն պահանջարկ ունեցող աշխատանք: Հուսանք, որ ավելի հաճախակի տեղի կունենան Հայաստանի պատմությունն ու արվեստը լուսաբանող նմանատիպ հանդիպումները Սերբիայում:
Սեփ.թղթ.
Օրեր
Orer.eu