Ստեփանակերտցի մարզիկը միջազգային առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր

Մինսկում ավարտվել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի մրցանակների խաղարկության 20-րդ միջազգային՝ Բելառուսի բաց առաջնությունը, որն այս տարվա առաջին վարկանշային մրցաշարն էր սամբիստների համար:
Մրցումների 2-րդ օրը Հայաստանը ներկայացնող Էռնեստ Հայրապետյանը մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե մեդալի: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Հիշեցնենք, որ ստեփանակերտցի մարզիկը 2015 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: