Արևմտահայերենի առաջ ծառացած են որոշակի մարտահրավերներ լեզվի պահպանության առումով

Սփյուռքահայերը գնալով ավելի քիչ են խոսում հայերեն, եւ այս առումով արեւմտահայերենի պահպանումը վտանգված է։

Այս մասին, ըստ Artsakhpress-ի,  այսօր` փետրվարի 20–ին, լրագրղների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

«Բավականին հայահոծ Ֆրանսիայում միայն հայերի 10 տոկոսն է հայերեն խոսում։ Մերձավոր և Միջին Արեւելքում հայերենով հաղորդակցության տոկոսն ավելի բարձր  է, քան եվրոպական երկրներում, քանի որ հայկական համայնքներն ավելի փոքր են այս երկրներում։ Սփյուռքում մայրենիով ընդամենը կիրակնօրյա դպրոցներ կան, եւ պարզ է, որ երեխան մայրենիին չի կարողանա լավ տիրապետել, քանի որ շաբաթը մեկ անգամ է դասերի գնում»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ 1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենիի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման։

Scroll Up