Վանի պատմական Խոշաբի բերդում 250 տարի առաջ պատրաստված պանիր են գտել

Վան նահանգի Խոշաբի բերդի վերանորոգման աշխատանքների ընթացքում 4 սափոր պանիր են հայտնաբերել։
Թուրքական Orghaber կայքի փոխանցմամբ՝ Վանի Հարյուրամյա համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետի դեկանի գլխավորությամբ Արարատյան (Ուրարտու) թագավորության ժամանակ կառուցված Խոշաբի բերդում իրականացվող վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է 4 սափոր պանիր։ Այս մասին գրում է news.am-ը:
Ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ պանիրներն ունեն 250-ամյա պատմություն։ Նշվում է, որ պանիրները եղել են մինչեւ հիմա հայտնի «Վանի ժաժիկ» տեսակը։