ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Նալբանդյան.jpg)
Մյունխենում փետրվարի 13-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդին:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կարևորել են վերջին տարիներին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերը։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ Էդվարդ Նալբանդյանը և Վիկտորյա Նուլանդը մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման ուղիների շուրջ։
Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների:
Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտորյա Նուլանդը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։