Հայաստանը կմիանա ԵՏՄ-ում Ֆինանսական ոլորտի տեղեկությունների փոխանակման համաձայնագրին

Հայաստանը կմիանա ԵՏՄ-ում Ֆինանսական ոլորտի տեղեկությունների  (այդ թվում գաղտնի) փոխանակման համաձայնագրին, որի նպատակն է ֆինանսական շուկաներում կապիտալի ազատ տեղաշարժի պայմաններ ստեղծել։

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին հանձնարարել է ՌԴ կառավարության անունից կազմել այդ Համաձայնագրին Հայաստանի միանալու արձանագրությունը։ Համապատասխան կարգադրությունը կառավարությունը հրապարակել է իրավական տեղեկությունների պաշտոնական կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ ԵՏՄ մյուս անդամներն այդ համաձայնագիրը կնքել էին 2014թ. դեկտեմբերի 23-ին։

Scroll Up