Թուրքիան նախապատրաստում է հասարակությանը Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար

Թուրքիայում հակառուսական տրամադրությունները տանում են նրան, որպեսզի թուրք բնակչությունը նախապատրաստվի Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ ռազմական գործողություններ իրականացնելու: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով` «ՌԻԱ նովոստին»:

«Չնայած Թուրքիայում հակառուսական տրամադրություններին, մենք Անկարայի հետ ունեցած կապերը չենք դադարեցնում: Թուրքիայի տեղեկատվական քարոզարշավը ոչ այլ ինչ է, քան թուրք ժողովրդին Սիրիայի դեմ ռազմական գործողություններին նախապատրաստել:

Մենք շատ լավ հիշում ենք, թե թուրքական իշխանությունները ինչպիսի հռետորաբանություն էին օգտագործում «թուրքմենական թեմայով», նախորդ տարվա նոյեմբերի 24-­ին ռուսական օդային ռմբակոծիչների մասին խոսելով»,­ ասված է ՌԴ ԱԳՆ փաստաթղթում:

Scroll Up