ԼՂՀ Նախագահն «Այբ»-ի ղեկավարի հետ քննարկել է Արցախում կրթության զարգացումը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է ՀՀ Նախագահի խորհրդական, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, արծարծվել են Արցախում ժամանակակից պահանջներին համապատասխան կրթության զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն այս համատեքստում կարեւորել է «Այբ» կրթական հիմնադրամի գործունեությունը եւ նրա հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը: