Թուրքիայի ափերի մոտ փախստականների նավ է խորտակվել. կա 39 զոհ

Թուրքիայի Չանաքքալե նահանգից դեպի հունական կղզիներ փախստականներ տեղափոխող նավը խորտակվել է, որի պատճառները դեռ անհայտ են, գրում է NEWS.am-ը:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Չանաքքալեի Այվաջըքի շրջանից դեպի հունական կղզիներ մեկնող նավի խորտակվելու ժամանակ ուղեւորներից մեկը հասցրել է զանգել թուրք փրկարարներին։ Դեպքի վայր մեկնած փրկարարներին հաջողվել է փրկել 62 փախստականի։

Փրկարարները ափ են հանել նաեւ խեղդված 39 ուղեւորի, որոնց մեջ մեծ թվով երեխաներ են եղել։

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, թե 10 փախստական է մահացել։

Scroll Up