Ամբողջ ազգը, Սփյուռքը պետք է սատարի, կանգնի բանակի կողքին. Հրանուշ Հակոբյան

Այսօր հայոց պետական տոնացույցի ամենապայծառ տոներից մեկն է, հայկական բանակը մեր նորանկախ պատմության ամենամեծ ձեռքբերումն է: Ըստ Panorama.am-ի՝ Հայոց բանակի 24-ամյակին նվիրված համերգից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Եթե մենք այսօր հանգիստ ենք, կառուցում ենք մեր պետությունը, Արցախն անվտանգ է, մեր սպաների, մեր զինվորների, արիության, կամքի արտահայտությունն է: Մեր բանակն իրոք ոգով շատ ուժեղ է, դա մեր ազգի մեծագույն նվաճումն է, ամբողջ ազգը, սփյուռքը պետք է սատարի, կանգնի բանակի կողքին»,-ասաց սփյուռքի նախարարը՝ սիրով ու ջերմությամբ շնորհավորելով հատկապես զինվորների ծնողներին:
«Մեր զինվորներին մաղթում եմ շատ խաղաղ ծառայություն: Ուզում եմ հավատալ, որ բանակային տարիներին հոգեպես և ֆիզիկապես ուժեղացած, ամրացած կվերադառնան և կլծվեն մեր հայրենիքի զարգացմանը»,-ավելացրեց Հրանուշ Հակոբյանը: