ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի բանաձեւը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին. Շավարշ Քոչարյան

ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձեւը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին, որի նպատակն է ԼՂ խաղաղ բանակցային գործընթացի տապալումը: Այս մասին, ըստ News.am-ի, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 26-ին, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանումքննարկվել են բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցները:

Եվրոպայի միավորված ձախերի, սոցիալիստների ու Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները դեմ են արտահայտվել հակահայկական զեկույցներին:

Ուոլթերի զեկույցը տապալվել է, իսկ ահա Մարկովիչի զեկույցն ընդունվել է:

Scroll Up