Ըստ New York Times-ի` Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Ամերիկյան հայտնի «New York Times»  պարբերականը  նյութ է հրապարակել Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թվի նվազման մասին: Թուրքական «rotahaber» լրատվական կայքը, հղում անելով  ամերիկյան պարբերականին, նշում է, որ որպես զբոսաշրջիկների թվաքանակի նվազման պատճառ առաջ են քաշվում Թուրքիայում վերջին ժամանակներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները:

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ մասնավորապես հիշատակվում է 2016թ հոկտեմբերի 20-ին Ստամբուլ քաղաքի Սուլթանահմեթ մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունը, ինչպես նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երկաթուղային կայարանի հրապարակում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը, որի հետևանքով զոհերի թիվը հասել էր 102-ի:

«New York Times»  -ի հետ զրույցում Ստամբուլի կենտրոնական «Sea Son Tours» տուրիստական  ընկերության սեփականատեր Քարեն Ֆեդորիկո Սեֆերը, նշել է, որ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով, իրենց տուրիստական կազմակերպությանը դիմող և տեղեր ամրագրող մարդկանց թիվն էապես նվազել էր:

Իսկ ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքում գտնվող Թուրքիայի մշակույթի և տուրիզմի գրասենյակի ղեկավար Մուրաթ  Քարաքուսը շեշտել է, որ  եթե մարդիկ ցանկանում են ստեղծված իրավաիճակը փոփոխություն, նրանք պետք է վերսկսեն իրենց զբոսաշրջային այցերը Թուրքիա:

Scroll Up