Հայ գեղասահորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկլանում է ՀԱՕԿ լրատվության բաժնից:

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկում է գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում կներկայացնեն գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունվարի 25-ին և կեզրափակվի 31-ին:

Scroll Up