ԱԳՆ-ն դադարեցրել է դեսպանատների կայքերի գործունեությունը՝ անվտանգության նկատառումներով

Հայաստանի Հանրապոտության դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն:
Դեսպանությունների պաշտոնական կայքէջերի նկատմամբ իրականացվել է ծավալուն հաքերային հարձակում, որի զարգացումը կանխելու նպատակով, ելնելով անվտանգության նկատառումներից, ԱԳՆ մասնագետների կողմից ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Իրականացվում են համապատասխան աշխատանքներ՝ կայքէջերի բնականոն գործունեությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու համար