Հայտնի է Աբրահամ-Ռամիրես մենամարտի օրը և վայրը

Հաստատվել բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտի օրը:

«Boxingnews»-ը հաղորդում է, որ տիտղոսի պաշտպանության համար 35-ամյա Աբրահամը մենամարտելու է 24-ամյա մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսի հետ:

Մենամարտը կայանալու է ապրիլի 9-ին, Լաս Վեգասում: Աբրահամ-Ռամիրես մենամարտը լինելու է Լաս Վեգասում կայանալիք բռնցքամարտի երեկոյի կարևորությամբ երկրորդ իրադաձությունը: Այն հաջորդելու է ֆիլիպինցի Մենի Պակյայոի և ամերիկացի Տիմոտի Բրեդլիի մենամարտին:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի նախորդ մենամարտը կայացել է 2015-ի նոյեմբերին, Գերմանիայի Հանովեր քաղաքում. մրցավարական որոշմամբ (115:112, 112:115, 116:111) հայ բռնցքամարտիկը հաղթեց բրիտանացի Մարտին Մարեյին:

Scroll Up