Պորտուգալիան Հայաստանում պատվո հյուպատոս է նշանակել

Պորտուգալիայի կառավարությունը` ի դեմս դեսպան Մարիո Կոտինիո դե Մաթոսի, Հայաստանում պատվո հյուպատոս է նշանակել Սամուել Սամուելյանին: Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրեցին «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքից:

Հիմնադրամը հույս է հայտնում համագործակցել Սամուել Սամուելյանի հետ փոխադարձ շահ ներկայացնող նախաձեռնությունների, ինչպես նաև Հայաստանի ու Պորտուգալիայի կապերն ուժեղացնելու ուղղությամբ:

Scroll Up