Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին, համատեղության կարգով, նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես)»,- նշված է նախագահի հրամանագրում:

Scroll Up