Գերմանաբնակ հայ բռնցքամարտիները հաղթել են մենամարտերում

Գերմանիայում բնակվող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նոել Գեւորը (Նորայր Միքայելյան) Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում կայացած մենամարտում պաշտպանել է WBO-international գոտին:
Ըստ Artsakhpress-ի՝ 25-ամյա հայազգի բռնցքամարտիկի հակառակորդը 39-ամյա ռուսաստանցի Վալերի Բրուդովն էր: 10 ռաունդանոցմենամարտից հետո մրցավարների որոշմամբ 99:91, 99:91, 98:92 միավորներով հաղթել է Նոելը:
Նույն օրը, Գերմանիան ներկայացնող եւս մեկ հայազգի բռնցքամարտիկ՝ Լեւոն Հարթը (Լեւոն Հակոբյան), հաղթել է վարկանիշային մենամարտում: Հայազգի 27-ամյա բռնցքամարտիկի հակառակորդը պարտության է մատնել Սլովակիայի ներկայացուցիչ Վլադիմիր Իդրաինին: