Սիրված մտավորականը . հայ պատմաբան, բյուզանդագետ և բանասեր Նիկողայոս Ադոնցի ծննդյան 145-ամյակի առթիվ

Նիկողայոս Գևորգի Ադոնցը (Տեր-Ավետիքյան) , հայ պատմաբան, բյուզանդագետ և բանասեր ազգային հասարակական գործիչ  էր։ Ծնվել է 1871 թ Հունվարի 10-ին  Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում (Սիսիան)։ Սովորել է Տաթևի ծխական դպրոցում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև՝ 1892-94 թթ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1899 թ ոսկե պարգևանշանով ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմա-բանասիրական ֆակուլտետները։ Աշակերտել է Նիկողայոս Մառին։

Հեղինակ է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (ռուս., 1908, անգլ., 1969, հայ., 1987) կոթողային մենագրության, որտեղ մանրամասն տալիս է Հայաստանի պատմաաշխարհագրական նկարագիրը, լուսաբանում է վաղ միջնադարյան Հայաստանի նախարարական կարգն ու հողատիրության ինստիտուտները, Հայաստանի քաղաքական կացությանը վերաբերող հարցեր։

1899-1901 թթ Եվրոպայում (ՄյունխենՓարիզԼոնդոնՎենետիկ) խորացել է բյուզանդագիտության մեջ։ 1903-ին եկել է Կովկաս,Թիֆլիսում ուսումնասիրել վրացերեն, աշխատել է Էջմիածնի մատենադարանում։ Այդ տարիներին Ադոնցը գրել է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908 թ. ռուսերեն) մագիստրոսական դիսերտացիան, որը պաշտպանել է 1909-ին և դարձել Պետերբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ։ Դասախոսել է նույն համալսարանում, պրիվատ-դոցենտ` 1909-ից:
1916-17-ին մասնակցել է Վանի, Մուշի և Էրզրումի հնագիտ. արշվախմբերի աշխատանքներին:
1920-ից ապրել է Լոնդոնում, Փարիզում:
1931-42-ին` դասավանդել է Բրյուսելի համալսարանում` միաժամանակ ղեկավարելով տեղի հայագիտության ամբիոնը:
Ն. Ադոնցի շուրջ 100 գիտ. աշխատություններ վերաբերում են հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին (“Պատմական ուսումնասիրություններ”, 1948), հայ-հուն. բանասիրությանը (“Դիոնիսոս Թրակացին և հայ մեկնիչները”, 1915.ռուս.):
“Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում” (1908, ռուս., հայ. հրտ.` 1987) կոթողային մենագրությունում հետազոտել է Հայաստանի պատմաշխարհագրական և հաս-քաղ. կառուցվածքին, հայ-բյուզ. հարաբերություններին, նախարար. տոհմերին առընչվող խնդիրներ, առաջին անգամ գիտականորեն վերլուծել հայկ. ավատատիրության, հայ գյուղացիության հարցերը:
Հատուկ քննության առարկա է դարձրել հայ գյուղացիության պատմությունը (“Հայ հին շինականությունը”, 1927):
Արժեքավոր են Ն. Ադոնցի աղբյուրագիտ. և բանասիր. ուսումնասիրությունները` նվիրված Մովսես Խորենացուն, Փավստոս Բուզանդին, Կորյունին, Եզնիկ Կողբացուն, Մովսես Կաղանկատվացուն, Ղևոնդին:
1930-ական թթ. վերջին Ն. Ադոնցը ձեռնարկել է շարադրել հայ ժողովրդի ամբողջական պատմությունը, որի առաջին հատորը լույս է տեսել ֆրանսերեն (1946) և հայերեն (1972):
Զբաղվել է նաև գրականագիտությամբ:
Հայ հասարակական-քաղաքական հարցերում ունեցել է ազգային-պահպանողական կողմնորոշում, կողմնակից է եղել խաղաղ զարգացմանը, լուսավորությանը` առանց քաղ. ցնցումների:
“Քաղաքական հոսանքները հին Հայաստանում” (1927) աշխատության մեջ Ն. Ադոնցը հին Հայաստանի պատմության հիմնական. շարժիչ ուժը համարել է ազնվականությունը:
Ն. Ադոնցը անդրադարձել է նաև Հայ եկեղեցու պատմության զարգացման հարցերին (“Հայոց առաքելությունը Հոնաց աշխարհում”),1902, “Հայ ծաթերի ծագման մասին”, 1911, ռուս., “Պատկերների խնդիրը Հայոց եկեղեցու մեջ”, 2003 ևն):
“Հայացած Աստվածաշունչն ու նրա պատմական տարողությունը” (ֆրանս., 1936) երկում Ա. վերլուծել է Աստվածաշնչի հայ. թարգմանության գրական-գեղարվեստական արժեքները:
Ն. Ադոնցի` Հայկական հարցի վերաբերյալ հոդվածները լույս են տեսել “Հայկական հարց” ընդհանուր խորագրով (1999): 1916-ին «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» (1915 թ, ռուսերեն) աշխատության համար նույն համալսարանում արժանացել է բանասիրության դոկտորի աստիճանի և ստացել պրոֆեսորի կոչում։ 1916-ին եղել է Էջմիածնում, ՄուշումԷրզրումում, 1917-ին հնագետ Աշխարհբեկ Քալանթարի հետ մասնակցել Վանի երկրորդ հնագիտական արշավախմբին։ 1917 թ ընտրվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու և պրոֆեսոր։ 1920 թ մեկնել է Լոնդոն, ապա՝ Փարիզ։ 1930-ին հրավիրվել է դասախոսելու Բրյուսելի համալսարանում և ղեկավարել նոր կազմակերպված հայագիտական ամբիոնը։ «Բյուզանդիոն» հանդեսում և այլուր լույս են տեսել նրա արտասահմանյան տարիների լավագույն աշխատությունները։ Նրա ձեռագրերը հանձնվել են Փարիզի Նուպարյան մատենադարանին, իսկ գրքերը՝ Բրյուսելի հայ գաղութին։ Ադոնցը թողել է շուրջ 80 հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով գրված արժեքավոր գիտական աշխատություններ՝ նվիրված գլխավորապես հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին, հայ-հունական բանասիրությանը, առասպելաբանությանը, կրոնին, լեզվաբանությանը։ Դրանք մեծ մասամբ կարճ, մենագրական բնույթի ուսումնասիրություններ են։ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» աշխատությունը 20-րդ դարի հայագիտության խոշոր նվաճումներից է։ Այնտեղ մանրամասնորեն ուսումնասիրված են Հայաստանի պատմա-աշխարհագրական և հասարակական-քաղաքական կառուցվածքի, հայ-բյուզանդական հարաբերությունների, նախարարական տոհմերի հետ կապված խնդիրները, առաջին անգամ գիտական վերլուծության է ենթարկված հայ ֆեոդալիզմի և հայ գյուղացիության մի շարք հարցեր։ Հետագայում Ադոնցը գյուղացիության պատմության խնդիրներն ավելի հանգամանորեն քննել է «Հայ հին շինականությունը» (1927 թ) ուսումնասիրության մեջ։ Մյուս ծավալուն աշխատությունը՝ «Արուեստ Դիոնիսեայ Քերականի և հայ մեկնութիւնք նորին», հայ-հունական բանասիրության մասին առաջին խոշոր գործն է։ Գիտական բարձր մակարդակով Ադոնցը վերլուծել է Թրակացու քերականության հայերեն թարգմանությունը և նրա վեց հայ մեկնիչների բնագրերը, կատարել բանասիրական կարևոր շտկումներ։ Մի շարք հոդվածներում վեր է հանել հայ-բյուզանդական անվանի ընտանիքների և Բագրատունիների տոհմաբանությունը։ Ի մի բերելով հույն հեղինակների կցկտուր տեղեկությունները՝ բացահայտել է բյուզանդական զորավար Արտավան Արշակունու, նրա եղբայր Վարդ Մամիկոնյանի, Վասիլի 1-ին և Մորիկ կայսրերի ու այլ հայազգի գործիչների կերպարները («Պատմական ուսումնասիրություններ», 1948 թ)։ Մեծ արժեք ունեն նաև Ադոնցի աղբյուրագիտական ու բանասիրական ուսումնասիրությունները՝ նվիրված Փավստոս Բուզանդին,ԿորյունինԵզնիկ Կողբացուն։ «Մաշտոց և նրա աշակերտները ըստ օտար աղբյուրների» (1925 թ) աշխատության մեջ Ադոնցը ցույց է տվել հայ գրերի ստեղծման պատմական իրադրությունը՝ մաշտոցյան գրերի ստեղծումը դնելով 382-392-ի միջև։ Ադոնցը ձեռնարկել է գրել հայ ժողովրդի ամբողջական պատմությունը, որի առաջին հատորը (հնագույն շրջան) լույս է տեսել ֆրանսերեն և հայերեն (1946, 1972)։ Ուշագրավ են Բրոքհաուզի և Էֆրոնի հանրագիտարանում Հայաստանի մասին Ադոնցի հոդվածները։ Նա նաև հմուտ գրականագետ էր, գրել է մի շարք հոդվածներ, 1903-1904 թթ Պետերբուրգում խմբագրել է «Բանբեր գրականության և արվեստի» պարբերականը։ Աշխատություններից  են` Адонц Н. Г. Армения в эпоху Юстиниана. СПб, 1908 (2 изд. Ереван։ �?зд-во Ереванского Университета, 1971, 526 с.) (անգլ., 1969, հայ., 1987), Адонц Н. Дионисий Фракийский и армянские толкователи. Петроград. Тип-я �?мператорской Акдемии Наук. 1915.г. CXCIII, 307 стр. (Bibliotheca Armeno-Georgica. IV.), Nicolas Adontz, Histoire d’Arménie ։ les origines, du Xe siècle au VIe siècle av. J.C., préface de René Grousset, 1946, XV-441 p.Nikoghayos Adonts. Samuel l’Arménien, roi des bulgares (in French). Bruxelles։ Palais des Académies, 1938, 63 p. [reprinted in։ Etudes Armeno-Byzantines. Calouste Gulbenkian Foundation. Lisbon, 1965, p. 347 – 407. Distributor։ Livraria Bertrand].Nicolas Adontz, Etudes arméno-byzantines, Portugal։Imprimerie IMPRESSA, 1965, 440 p. (Coll. Bibliothèque arménienne de la Fondation Calouste Gulbenkian).Nicolas Adontz, Denys de Thrace et les commentateurs arméniens, 1970 (Bibliothèque arménienne de la Fondation Calouste Gulbenkian) Adontz Nicolas, Armenia in the period of Justinian: The Political Conditions Based on the Naxarar System, Lisbon: Calouste Gulbenkian Foundation 1970.Նիկողայոս Ադոնց, Մաշթոց եւ նրա աշակերտները ըստ օտար աղբիւրների, Վիեննա: Մխիթարեան տպարան, 1925 (Ազգային մատենադարան, ՃԺԱ)։Նիկողայոս Ադոնց, Հայաստանի պատմություն։ Ակունքները X-VI դդ. մ.թ.ա.։ Հայերի ծագումը։ Հոդվածներ, Երևան, 1972։ Նիկողայոս Ադոնց, Պատկերների խնդիրը։ Երևան, 2003, 90 էջ։Նիկողայոս Ադոնց, Քննություն Մովսես Կաղանկատվացու, Ս. Էջմիածին, 2005, 176 էջ։Նիկողայոս Ադոնց, Հայաստանի ոսկեհանքը։ Փոքր ուսումնասիրություններ, Երևան, 2006։ Նիկողայոս Ադոնց, Երկեր հինգ հատորով, հատ. Ա. Պատմագիտական ուսումնասիրություններ, Երևան, 2006, 652 էջ։Նիկողայոս Ադոնց, Երկեր հինգ հատորով, հատ Բ. Պատմա-բանասիրական ուսումնասիրություններ, Երևան, 2006, 680 էջ։Նիկողայոս Ադոնց, Երկեր հինգ հատորով, հատ Գ. Հայերենագիտական ուսումնասիրություններ, Երևան, 2008, 688 էջ։ Նիկողայոս Ադոնց, Երկեր հինգ հատորով, հատ. Դ. Քննական պատմություն Հայոց, Երևան, 2009, 720 էջ։Նիկողայոս Ադոնց, Երկեր հինգ հատորով, հատ. Ե. Հայ-բյուզանդական ուսումնասիրություններ, Երեւան, 2012, 664 էջ։ Նիկողայոս Ադոնց, Երկեր հինգ հատորով, հատ. Զ (լրացուցիչ). Հրապարակախոսություն, Երեւան, 2012, 540 էջ։ Նիկողայոս Ադոնց, Հայկական հարցի լուծման շուրջ, «Երևանի համալսարանի հրատարակչություն», Երևան, 1989։ Ադոնց Նիկողայոս, Դավիթ Կյուրոպաղատ († 31-ը մարտի 1000).- «Պատմա-բանասիրական հանդես», 2002, № 3, էջ 3-37։Ադոնց Նիկողայոս, Հայացած Աստվածաշունչը և անոր պատմական տարողությունը.- «Պատմա-բանասիրական հանդես», 2001, № 3, էջ 3-11։   Այսպիսով`Նիկողայոս Ադոնցը ոչ միայն հայ պատմագիտական, այլեւ քաղաքական, հրապարակախոսական, փիլիսոփայական, քերականական, գեղարվեստական մտքի մեծագույն կրողներից է: Չկա հասարակագիտական մի ոլորտ, որի ուղղությամբ կատարված նրա ուսումնասիրություններն ու աշխատությունները լինեն թերարժեք եւ կորցրած իրենց արդիական հնչողությունը: Եվ սա առավել կարեւոր էր դարձնում նրա ողջ գրական ժառանգության հրապարակումը, որը պահանջում էր տքնաջան, մանրազնին եւ պատասխանատու աշխատանք: Այսօր արդեն կարելի է պնդել, որ այդ աշխատանքը կատարված է գրեթե ամբողջությամբ, քանզի ընթերցողի սեղանի վրա է նրա երկերի վեց հատորը, որոնցից յուրաքանչյուրը բացահայտում է մեծ մտավորականի թողած հսկայածավալ ժառանգության որոշակի բնագավառ: Ցավոք մեծանուն մտավորականն ու գիտնականը 1942 թ հունվարի 27-ին մահացավ Բրյուսելում։ Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում,իսկ նրա հրատարակած աշխատություններով դեռևս կրթվելու են հազարավոր սերունդներ`ուսանելով մեր երկրի պատմությունն ու գրականագիտությունը

Գարիկ Ավետիսյան

1 2 3 4

Scroll Up