Լիբանանի վարչապետը հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ

Հունվարի 6-ին Լիբանանի վարչապետ Ն. Վ. Թամմամ Սալամն այցելել է Անթիլիասի Մայրավանք: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի եկեղեցական արարողության ավարտին Լիբանանի վարչապետն անձամբ իր շնորհավորանքներն է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Կիլիկիո կաթողիկոսարանի կայք-էջից:

Հանդիպմանը Լիբանանի վարչապետն ու Արամ Առաջինը քննարկել են Միջին Արևելքի վերջին զարգացումները, Լիբանանի ներքին կացության և նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր:

Խոհրդակցության ավարտին նրանց միացել են նաև Լիբանանի էներգետիկայի և ջրի հարցերով նախարար Արթուր Նազարյանը և պատգամավոր Հակոբ Բարգրատունին:

Scroll Up