Ավտովթար Ռուսաստանում. մահացել են ՀՀ 2 քաղաքացիներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 06.49-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար: Այս մասին հայտնում է NEWS.am-ը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 եւ м599ЦМ57 համարանիշների եւ «Մազդա» մակնիշի х181МО61 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ՝ 45-ամյա Ստեփան Կոստանյանը եւ 30-ամյա Էդգար Պետրոսյանը:
ՀՀ քաղաքացի Մարկոս Պ.-ն ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: