Արևմտահայ գրող Զաբել Եսայանի գրքի հիման վրա Ստամբուլում պիես է բեմադրվել

Հայ գրող Զաբել Եսայանի «Զենքերի այգիները» գրքի հիման վրա Ստամբուլում պիես է բեմադրել: Թուրքական «Dicle» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ ներկայացումը բեմադրվել է Ստամբուլի Բոսֆորյան համալսարանի «Garanti» մշակույթի կենտրոնում, գրում է ermenihaber.am-ը: Զաբել Եսայանի գիրքն անդրադարձ է 1880-ականների, այսինքն՝ օսմանյան շրջանի Ստամբուլի առօրյաին և ժամանակի քաղաքական-հասարակական զարգացումներին: Գրքի հերոսուհին հասարակության կողմից ճնշումների ենթարկված և հարկադրաբար տանը փակված մի կին է:

Ինչպես գիրքը, այնպես էլ նրա հիման վրա ստեղծված պիեսը, մեկ անգամ ևս ի ցույց են դնում Օսմանյան Թուրքիայում կանանց, մասնավորապես հայ կանանց և ընդհանրապես հայ ազգի նկատմամբ գերիշխող խտրական ու բռնի վերաբերմունքը: Պիեսը նաև ապացուցում է, որ օսմանյան ժամանակներից մինչև օրս Թուրքիայում կանանց և հայերի վիճակն առանձնապես չի փոփոխվել:

Զաբել Եսայանը ծնվել է 1878թ.՝ Ստամբուլում: Գրականություն և փիլիսոփայություն է ուսումնասիրել Փարիզի Սորբոնի համալսարանում: 1908թ. վերադարձել է Ստամբուլ, իսկ հաջորդ տարի ուղևորվել Կիլիկիա: Իր ստեղծագործություններում հաճախակի անդրադարձել է Ադանայի կոտորածներին:

Ինչպես նկատել է տալիս թուրքական «Dicle» գործակալությունը՝ «Զաբել Եսայանը Հայոց ցեղասպանության ժամանակ աքսորվածների ցուցակում ներառված միակ հայ կին մտավորականն էր»: 1933թ. Եսայանը հաստատվել է Սովետական Հայաստանում, մասնակցել  Մոսկվայում  կայացած Սովետական գրողների միության առաջին համաժողովին: Մահացել է 1943թ. Սիբիրում:

Scroll Up