Էրդողանը խոստացել է քրդերին ոչնչացնել նրանց փորած խրամատների մեջ

Քրդերի դեմ մաքրման գործողությունները անվտանգության ուժերը շարունակելու են մինչեւ վերջ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական Taraf պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ հայտարարությամբ է հանդես եկել իրենց իրավունքների ու անվտանգության համար դիմադրության դուրս եկած քրդերի հասցեին։
«Մեր բոլոր անվտանգության ուժերը՝ զինվորականները, ոստիկանները, կամավոր գյուղի պահապանները այնտեղ «մաքրման» գործողություններ են իրականացնում ու շարունակելու են մինչեւ վերջ։ Ձեր փորած խրամատներում ոչնչացվելու եք»,- է news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։