Պուտինը զինուժերին հրամայել Է Սիրիայում գործել առավելագույն խստությամբ՝ ոչնչացնելով ցանկացած սպառնալիք

Ռուսաստանի նախագահ Պուտինը հրամայել է ռուս զինվորականներին՝ Սիրիայում գործել առավելագույն խստությամբ՝ ոչնչացնելով ՌԴ զինված ուժերին սպառնացող ցանկացած թիրախ:

«Հրամայում եմ գործել առավելագույն խստությամբ: Ռուսական խմբավորմանը կամ ցամաքային ենթակառուցվածքին սպառնացող ցանկացած թիրախ ենթակա Է անհապաղ ոչնչացման»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` հայտարարել է նա պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում:

Արցախպրեսի փոխանցմամբ՝  ՌԴ նախագահը նշել է, որ Սիրիայում գործող ահաբեկիչներն ուղղակի սպառնալիք են ՌԴ-ի համար, եւ Մոսկվայի գործողությունները թելադրված են ոչ թե վերացական շահերով, այլ երկիրը պաշտպանելու մտադրությամբ:

Նախագահը պաշտպանության նախարարությանը հանձնարարել Է Սիրիայում հակաահաբեկչական գործողություններ անցկացնելիս դրանք համաձայնեցնել Իսրայելի հրամանատարության եւ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի հետ:

«Կարեւոր է զարգացնել համագործակցությունը բոլոր այն պետությունների հետ, որոնք իրապես շահագրգռված են ահաբեկիչների վերացմամբ: Նկատի ունեմ նաեւ թռիչքների անվտանգության ապահովման շուրջ շփումները Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարության եւ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի ուժերի հետ»,-հայտարարել է Պուտինը:

 

Scroll Up