Հակառակորդի կրակոցից Պառավաքարում մեքենա է այրվել

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցներից նոյեմբերի 30-ին քաղաքացիական մեքենա է այրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Դեպքը տեղի է ունեցել Պառավաքար գյուղի մոտ, հակառակորդի կրակոցներից մի քանիսը դիպել են ավտոմեքենային, ինչի հետեւանքով այն այրվել է: Վարորդին, բարեբախտաբար, ոչինչ չի պատահել:
Արծրուն Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, նշեց, որ կրակոցները երկար չեն տեւել, այս պահին էլ սահմանին խաղաղ է, լուրջ լարվածություն չկա: