Մոնրեալում ապաստան ստացող սիրիացի փախստականների երկու երրորդը սիրիահայեր են

Սիրիայից հազարավոր փախստականներ առաջիկա շաբաթներին կժամանեն Կանադա եւ կառավարության պարզեցված ծրագրով ապաստան կստանան Մոնրեալում եւ Տորոնտոյում:
The Globe and Mail պարբերականը հաղորդում է, որ Մոնրեալ տեղափոխվող փախստականների երկու երրորդը սիրիահայեր են: Նրանց ֆինանսավորումը իր վրա է վերցրել տեղի հայ համայնքը:
«Փախստականներից շատերին մենք նույնիսկ չենք հանդիպում: Նրանց ժամանումից անմիջապես հետո ֆինանսավորող խմբերը դիմավորում են նրանց օդանավակայանում եւ դրանից հետո նրանք անհետանում են մեր տեսադաշտից»,- պարբերականին ասել է միգրացիոն հարցերով զբաղվող կանադացի պաշտոնյան։
Ըստ պարբերականի՝ նախապես կազմված ցուցակներով Կանադա ժամանող սիրիացի փախստականների շատ փոքր տոկոսն է ֆինանսավորում ստանում կառավարությունից: Փախստականների ֆինանսական կարիքները սովորաբար հոգում են տեղի համայնքները: