Պուտինը հաղորդել է, որ Փարիզում չի հանդիպել Էրդողանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ Փարիզում չի հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին ըստ News.am-ի` գրում է ՏԱՍՍ-ը:
Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի կողմից խոցված Սու-24-ի թեման հնչել է տարբեր երկրների առաջնորդների հետ իր հանդիպումներում, եւ բոլորը համաձայնել են, որ օդանավը խոցելու անհրաժեշտություն չկար: