Դիարբեքիրում ուղիղ եթերում սպանել են փաստաբանների պալատի քուրդ նախագահին. տեսանյութ

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրում զինված հարձակման հետեւանքով սպանվել է Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչին, հայտնում է News.am-ը:

Սպանությունը տեղի է ունեցել փաստաբանների հետ հանդիպման ժամանակ, իսկ զինված հարձակումը գրանցել են տեղում եթեր իրականացնող թուրքական հեռուստաընկերությունները։

Ոստիկանությունը կրակահերթեր է արձակել հարձակվողների ուղղությամբ, սակայն հարձակվողները հասցրել են հեռանալ։

Թահիր Էլչին օրեր առաջ հեռուստատեսությամբ հայտարարել էր, թե PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ահաբեկչական չի համարում, որից հետո նրա դեմ մամուլը թիրախավորած պայքար էր տանում։

Scroll Up