Հաստատվել է հանրաքվեի քվեաթերթիկը, սկսվել տպագրությունը
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն նոյեմբերի 26-ի արտահերթ նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը: Հաստատվել է նաև հանրաքվեի քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը, գրում է armradio.am-ը:
Ժամը 20.00-ից «Տիգրան Մեծ» հրատարակչությունում սկսվել է քվեաթերթիկների տպագրությունը։
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նիստում նոյեմբերի 26-ին տրվել է նաեւ էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգի մեկնարկը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի` էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է 2015 թվականի նոյեմբերի 27-ից` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից, և ավարտվում` 2015 թվականի դեկտեմբերի 1-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։