Բոլորդ հայ եք, դուք կտեսնեք ձեր օրը. սպառնացել են թուրք զինվորներն ու այրել քուրդ զինյալների դիակները
Թուրքիայի Վան նահանգի Արճեշի շրջանի Թոնդրակ գյուղում զինվորականները սպանված քուրդ զինյալներին այրել են, որից հետո նրանց մոխրացած դիակների վրա շուրջպար բռնել, գրում է News.am-ը:
Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 15-ին Արճեշի Թոնդրակ գյուղում թուրք զինվորների ու քուրդ զինյաների միջեւ բախման վերաբերյալ սարսափելի տեղեկություններ են հայտնել տեղացիները։
Թոնդրակցիները պատմել են, որ թուրք զինվորները գործողություն են իրականացրել մի տան դեմ, որտեղ եղել են 3 քուրդ զինյալ։ Զինվորականները չեն բավարարվել տունը ռմբակոծելով ու ցանց սարքելով, այլ 3 քուրդ զինյալներին սպանելուց հետո այրել են նրանց դիակները։ Ականատեսները պնդել են, որ զինվորականները իրենց հաջողությունը նշել են սպանված քուրդ զինյալների վրա շուրջպար բռնելով։
Ականատեսները պատմել են նաեւ, որ թուրք զինվորականները դիակները այրելու ժամանակ սպառնացել են քուրդ գյուղացիներին՝ ասելով. «Բոլորդ հայ եք, դուք դեռ ձեր օրը կտեսնեք»։