Ամերիկահայերը զորակցություն են հայտնում Ֆրանսիայի ժողովրդին

Ամերիկահայերը ցավակցում են զոհերի ընտանիքներին եւ զորակցություն hայտնում Ֆրանսիայի ժողովրդին:
Այս մասին հայտարարություն են տարածել Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը եւ Վան Գրիգորյանը:
Նրանց հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Ամերիկայի հայկական համագումարի, ինչպես նաեւ Հայաստան ծառատունկ ծրագրի եւ Հայկական ազգային ինստիտուտի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի ժողովրդին` անիմաստ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Ամերիկահայերը դատապարտում են Փարիզում տեղի ունեցած բարբարոսական գործողությունները եւ զորակցում Ֆրանսիային եւ բոլոր բարի կամքի տեր մարդկանց: Մենք աղոթում ենք զոհվածների ընտանիքների համար»: