Հայաստանում ցնցված են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից. ԱԳՆ
Հայաստանում ցնցված են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից։ Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը հետեւում է իրադարձությունների զարգացմանը։
Այս պահի դրությամբ ահաբեկչություններից հայերի կամ ՀՀ քաղաքացիների տուժելու մասին տեղեկատվություն չկա։
Նշենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ահաբեկչությունների շարք է գրանցվել։ Փարիզի «Բատակլան» համերգասրահում պատանդների թիվն անցնում է 100-ից։ Վերջին տվյալներով, զոհերի թիվն առնվազն 150 է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։