Սիրիայում պատերազմի ընթացքում մոտ 300 պատմական հուշարձան է ոչնչացվել
Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում մոտ 300 հնագիտական հուշարձան է ոչնչացվել, հայտնել է երկրի հնությունների և թանգարանների վարչության գլխավոր տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը Figaro թերթին տված հարցազրույցում։
Р�?А Новости-ի փոխանցմամբ, պաշտոնյան հայտնել է,-«Ավելի քան 10.000 հուշարձաններից, որոնք գտնվում են Սիրիայում, 300-ը վնասվել են 4 տեսակի ավերածությունների պատճառով»:
Նրա խոսքով` մշակութային օբյեկտների կործանումը հետևանքն է գրոհայինների և կառավարական զորքերի միջև բախումների, ինչպես նաև անօրինական պեղումների։ Նա նաև հիշատակել է կործանումները, որոնք կապված են գաղափարական պայքարի հետ, օրինակ՝ ԻՊ-ի գործողությունները Պալմիրայում և վնասները, որոնք առաջանում են մշակութային օբյեկտների շուրջ անօրինական շինարարության հետևանքով։
Աբդուլքարիմը նշել է, որ 2012-ի ամռան վերջին, երբ բռնությունը դարձել է համատարած, իրենք փակել են Սիրիայի բոլոր թանգարանները և սկսել նմուշները տեղափոխել ապահով և հսկվող վայրեր։