Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հարցով հանդիպումներ կունենան ՄԱԿ-­ում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցով ծրագրում են հանդիպումներ Նյու Յորքում՝ ՄԱԿ­-ի գրասենյակում, և Վաշինգտոնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, այս մասին «Թվիթեր»-­ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը: «Համանախագահները զեկույցով հանդես են եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդում և Մինսկի խմբում: Հաջորդիվ նախատեսում ենք ՄԱԿ-­ի Նյու Յորքի գրասենյակում և Վաշինգտոնում խորհրդատվություններ ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»,­ նշել է Ուորլիքը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (ՌԴ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով խորհրդատվություն են ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ­Վալտեր Շտայնմայերի հետ: Գերմանիան հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-­ում:

Scroll Up