Կազմվում է Վանի պատմամշակութային գույքացուցակը

Ինչպես հայտնում է «Dicle» լրատվական գործակալությունը, Վանի քաղաքապետարանը քաղաքի մշակութային գույքացուցակը կազմելու ուղղությամբ սկսել է աշխատանքներ կատարել: Այս աշխատանքների շրջանակներում գրանցվել է Շախուրփ մատուռը, Աղընի դիտաշտարակը և Ինքյոյ եկեղեցին, որոնք մինչև այժմ գրանցված չեն եղել:

Վանի քաղաքապետարանի Հետազոտությունների և նախագծերի վարչությունը քաղաքի մշակութային գույքացուցակը հայտնաբերելու և ապագա սերնդին փոխանցելու համար կարևոր աշխատանքներ է սկսել: Հիմք ունենալով արխիվային և աղբյուրագիտական հետազոտություններից ձեռք բերված տեղեկություններն ու Վանի շրջանի պաշտպանության խորհրդի գրանցամատյանը՝ կատարված աշխատանքների վերաբերյալ քաղաքի մշակութային ժառանգության վերաբերյալ ընթերցումներ է կազմակերպվել: Մասնագետները քաղաքի պատմության համար կարևոր նշանակություն ունեցող նախագծի վերաբերյալ աշխատանքներ են կատարել, որոնց շրջանակներում կազմվել է քաղաքի «անշարժ գույքի ցուցակի գրանցման քարտը»: Անշարժ մշակութային ժառանգության GPS կոորդինատները վերցնելով՝ կատարել են թվային տվյալների գրանցում, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր անշարժ գույքի համար:

Քաղաքապետարանը գրանցել է այն կոթողները, որոնք նախկինում չէին գրանցվել

Վանի քաղաքապետարանի Հետազոտությունների և նախագծերի վարչությունն աշխատանքներ է կատարել Գևաշ գավառի Սելջուկլու գերեզմանատանը, Հալիմե հաթուն դամբարանում, Հիշեթ ամրոցում, Իզզեթթին Շիր մզկիթում և մեդրեսեում, այդ նույն գավառի Գյորյունդու գյուղի եկեղեցում, Հասբեյ մատուռում, Սուրբ Աստվածածին (Քըրմըզը) եկեղեցում, Ալթընսաչ գյուղում գտնվող եկեղեցում, Ալթընսաչ գյուղի Վարիս վայրում՝ լճի ափին, գտնվող եկեղեցում, Ինքյոյ եկեղեցում, Սուրբ Թովմաս վանքում, Աղթամարի Սուրբ Խաչ վանքում և գերեզմանատանը, Աղընի դիտաշտարակում և բնակավայրում, Դևեբոյնու վանքում, Սուրբ Էթիեն վանքում և Շախուրփ վանքում: Մասնագետները 16 մշակութային կոթողում՝ 4 վանք, 3 եկեղեցի, 2 մատուռ, 1 բնակավայր, 2 գերեզմանոց, 1 դամբարան, 1 ամրոց և 1 մզկիթ, աշխատանքներ են կատարել, իսկ ընդհանրապես չգրանցված Ինքյոյ եկեղեցու, Աղընի դիտաշտարակի, և Շախուրփ մատուռի գրանցման համար պատրաստել են թղթապանակներ, որոնք ներկայացնելու են Վանի շրջանի մշակութային կողոթների պահպանության խորհրդին:

Կատարված աշխատանքները լույս են տեսնելու գրքում

Բացի կատարված աշխատանքներից և Վանի անշարժ մշակութային ժառանգության գույքացուցակից, ցայժմ չգրանցված կոթողների վիճակը որոշելուց և անհայտ կոթողները հաստատելուց` Վանի շրջանի մշակութային կողոթների պահպանության խորհրդին են ներկայացնելու այն կոթողների թղթապանակը, որոնք ցայժմ չեն գրանցվել: Մասնագետները, դարձյալ կատարվող աշխատանքների շրջանակում, լուսանկարելու և չափագրելու են քաղաքապետարանի կողմից գրանցված կոթողները: Բացի այդ, աշխատանքների ընթացքում հայտնաբերված կոթողները տեղ են գտնելու հնագիտության և արվեստի պատմության գրականության մեջ: Նախատեսվում է անշարժ մշակութային կոթողների գույքացուցակն ու քաղաքի մշակութային ժառանգությունը գիտական շրջանակներում քննել և վերածել գրքի, որը հիմնարար աշխատություն կլինի քաղաքի վերաբերյալ հետազոտություններում: Վան այցելած զբոսաշրջիկների՝ քաղաքի վերաբերյալ բրոշյուրների հետ մեկտեղ այն ընդգրկուն և լուսանկարներով հարուստ մի աշխատություն կլինի, որից կարելի կլինի օգտվել:

Ի հայտ են բերելու բոլոր պատմական կոթողների վիճակագրական տեղեկությունները

Վանի քաղաքապետարանի Հետազոտությունների և նախագծերի վարչությունը աշխատանքային ծրագիր է պատրաստել, որը պետք է իրագործել 2 տարվա ընթացքում: Նախատեսվող մի շարք գիտական աշխատանքների համար անշարժ մշակութային կոթողների գույքացուցակների տվյալների բազա է ստեղծվելու: Ցայսօր անհասանելի կոթողների վիճակագրությունը, հաստատված և գրանցված կոթողների ցանկն ու գոյություն ունեցող կոթողների վիճակագրությունը հասանելի է դառնալու բոլորին: Բացի այդ GPS ծրագրով քաղաքի սահմաններում գնտվող բոլոր պատմական կոթողները քարտեզագրվելու և հասանելի են լինելու:

http://www.diclehaber.com/tr/news/content/view/482315?from=22404788
Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը
Akunq.net

Scroll Up