Այս Տարի Սամցխե-Ջավախքում ՀՕՄ-ի Երեմյան կրթաթոշակին արժանացավ ախալցխացի ուսանող Վիկտորիա Մինասյանը

Նոյեմբերի 7-ին Ախալցխայի Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի բակում «Ոսկե աշուն» միջոցառման ավարտին տեղի ունեցավ ՀՕՄ-ի Երեմյան կրթաթոշակի հանձնման արարողությունը: Այս տարի Երեմյան կրթաթոշակին արժանացավ Վիկտորիա Մինասյանը, ով սովորում է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի 3 կուրսում:  Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է akhaltskha.net-ից:

ՎՀՕՄ-ի ատենապետուհի Կարինե Թադեւոսյանը պաշտոնապես հանձնեց Վիկտորիային Երեմյան կրթաթոշակի 500$ դոլար գումար: Կարինե Թադեւոսյանի խոսքերով Վիկտորիան խոստացել է ուսումը ավարտելուց հետո աջակցել երիտասարդական կենտրոնի գործունեությանը, ինչը շատ կարեւոր է:

Վիկտորիան իր խորին շնորհակալությունը հայտնեց ՎՀՕՄ-ի Ախալցխայի մասնաճյուղին եւ ՀՕՄ-ի կենտրոնական գրասենյակին իրեն Երեմյան կրթաթոշակին արժանացնելու համար:

Scroll Up