125.000 դոլարի օգնություն Սիրիայի հայ համայնքին

Ընդառաջելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի կոչին՝ Գարօլան հիմնադրամը 125.000 դոլար է նվիրել Սիրիայի հայ համայնքին: Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը՝ վկայակոչելով Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջը, գումարը հատկացվելու է կարիքավոր ընտանիքներին։
Գարօլան հիմնադրամի ղեկավարներն են տիկին Թինա Գարօլանը և նրա որդին՝ Ռիչարդը։ Այս ընտանիքը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության բարերարներից է։