ԵԱՏՄ միջոցառումների շրջանակներում Հայաստան կայցելի ՌԴ վարչապետը. Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության միջոցառումների շրջանակներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
ՌԴ օրենսդիրը չմանրամասնեց այցի ժամկետները, սակայն նշեց, որ վարչապետի այցի մասին կհայտարարվի այն ժամանակ, երբ նման որոշում կայացվի: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բելառուսի Գրոդնո քաղաքում ԵՏՄ անդամ երկրների վարչապետերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, այն մասին, որ ԵԱՏՄումանհրաժեշտ է ակտիվացնել ազգային արժույթով կատարվող փոխադարձ հաշվարկները՝կարևորելով ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտուրը ռուբլով կատարելու և դոլարինկապելուց ազատվելու գաղափարը: