Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ հարգանքի տուրք մատուցվեց.լուսանկարներ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ այսօր Հայաստանի քաղաքացիները ծաղիկներ եւ խաղալիքներ են դրել՝ հարգանքի տուրք մատուցելով Շարմ-էլ-Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթով ինքնաթիռի աղետի զոհերին։ Այս մասին տեղեկանում ենք www.armradio.am կայքից:
Հոկտեմբերի 31- ին «Կոգալիմավի» ընկերության A321 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Սինայի թերակղզում, զոհվել էր 224 մարդ, այդ թվում՝ 17 երեխա։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն այսօր շնորհակալություն է հայտնել բոլորին «Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի ողբերգության զոհերի հիշատակին սրտագին ցավակցությունների, ծաղիկների, խաղալիքների եւ մոմերի համար»։