Ջրաղացը պտտվում է արդեն երեք դար (տեսանյութ)

Մնացական Շախբեկյանը Կուլիկամ գյուղից շարունակում է ընտանեկան ավանդույթը, նա չի թողնում որ փակվի XIX դարի ջրաղացը, որը կառուցել են իր նախնիները:

1812 թվականին դրվեց առաջին քարը, հետո կառուցվեց ջրաղացը, որը գործում է մինչև այսօր: Այս ջրաղացը Կուլիկամ գյուղի 8 ջրաղացներից մեկն է, որը մյուսների նման` չի փակվել: Այն վերապրել է կոլտնտեսության ժամանակաշրջանը, երբ Մնացական Շախբեկյանի հոր ձեռքից վերցրեցին ջրաղացը: Հետո Մնաց պապիկը հետ վերադարձրեց ջրաղացը դատարանի միջոցով: Այժմ նրանից ցանկանում են գնել մեծ ջրաղացաքարերը թանգարանային նմուշի համար, սակայն նա ասում է` «Փողը կերթա, բայց ըսիկ կմնա, ասքան տարի պահ է մտե», գրում է jnews.ge-ն:

Scroll Up