Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն ընդունել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության պատվիրակությանը

Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության պատվիրակությանը` ատենապետ Հակոբ Տիգրանյանի գլխավորությամբ:
Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային կյանքին հուզող հարցեր, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցությունն ավելի ամրապնդելու հնարավորությունները: Քննարկումների շրջանակում հատուկ կարևորությամբ անդրադարձ է կատարվել սիրիահայերի դիմագրաված դժվարություններին և այդ հարցով մեր ժողովրդի աջակցությունը շարունակելու անհրաժեշտությանը:
Հանդիպման ընթացքում ընդհանուր արժևորում է կատարվել մինչև այժմ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և հատկապես սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կենտրոնական հանձնախմբի ժողովին: